«Երբ ՔՊ-ն ուզում է բացարձակ մեծամասնություն ունենալ, դա ինձ համար ամենաանցանկալի երևույթն է». Լարիսա Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ողջունում է Երևանի քաղաքապետի կին թեկնածուների առաջադրումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իրավապաշտպանն ասաց, որ ընտրելու է կին թեկնածուներից մեկին։

Ինչ վերաբերում է ՔՊ թեկնածու դերասան Հայկ Մարությանին, նա ասաց, որ, եթե Հայկ Մարությանը կին դերասանուհի լիներ, նրան էլ կդիտարկեր:

Հարցին՝ հավանական չէ՞, որ հենց ՔՊ թեկնածուն կընտրվի Երևանի քաղաքապետ՝ հաշվի առնելով հանրության վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի և նրա ուժի նկատմամբ, նա այսպես պատասխանեց. «Ես մեր հասարակության մասին ավելի լավ կարծիքի եմ, այսինքն՝ նա միշտ եղել է բազմաշերտ, բազմակարծիք։ Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուզում է բացարձակ մեծամասնություն ունենալ, ինձ համար դա ամենաանցանկալի երևույթն է։ Ես չէի ուզենա, որ մեկ բացարձակ մեծամասնություն ունեցող ուժը փոխարինվի մեկ այլ, թեկուզ՝ լավագույն ուժով։ Նույն մոդելի մեջ մնալն ինձ համար ցանկալի չէ»։

Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ հասարակության մեծ մասը եղել է Հայկ Մարությանի մասնակցությամբ հումորային հաղորդումներին, որոնք թեև իր համար անընդունելի են, բայց կարող են ՔՊ թեկնածուի օգտին աշխատել. «Դա ոչ ընդունելի հումոր էր, տարիներ շարունակ մեր մշակույթի ցածրացում է տեղի ունեցել։ Այդ վտանգները հիմա կան»։

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս