![](/banners/BeFunky-design.jpg)
Քոչարյանին կալանավորելը նրա պատշաճ վարքագիծն ապահովելու միակ միջոցն է. ՀՔԾ պետ
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/Sasun-Xachatryan.jpg)
ՀՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանը Հանրայինի հեռուստաընկերության հույս է հայտնել, որ Վերաքննիչ դատարանը չի բեկանի 2-րդ նախագահ Ռոբեր Քոչարյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում կալանավորելու վճիռը։
«Հուսով եմ, Վերաքննչի դատարանը ճիշտ կգնահատի Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթն իրականացնող մարմնի ունեցած փաստարկները։ Կալանավորումն այն միակ խափանման միջոցն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում։ Տվյալ դեպքում պրն Քոչարյանն ինքնակամ է ներկայացել, չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից։Ազատության մեջ մնալով նա կարող է խոչընդոտել քննությանը` որոշակի մարդկանց վրա ազդեցություն գործելով», – ասել է նա Հանրային հեռուստաընկերության եթերում։
Օգոստոսի 3-ին քննվելու է Քոչարյանի պաշտպանների բողոքը Վերաքննիչ դատարանում՝ կալանքը գրավով փոխելու մասին։