«Այո, Խաչատրյան Դավիթը իմ հարազատ եղբայրն է, իսկ մնացածը հիմարություն է». ՀՔԾ պետը՝ իր և իր եղբոր՝ Սորոսի հիմնադրամի ղեկավարի հետ կապված մտահոգությունների մասին
Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «հիմարություն» որակեց այն մտահոգությունները, որ կան հասարակությունում՝ կապված իր և իր եղբոր՝ Սորոսի հիմնադրամի ղեկավարի հետ:
«Այո, Խաչատրյան Դավիթը իմ հարազատ եղբայրն է, իսկ մնացածը հիմարություն է: Հիմարություններ չեմ մեկնաբանում»,- ասաց նա: