Էրդողանը պատրաստ է վերականգնել մահապատիժը Թուրքիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել վերականգնել Թուրքիայում մահապատիժը: Այդ մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի առաջնորդը հայտարարել է նման պատրաստակամության մասին այն նախապայմանով, որ համապատասխան օրինագիծը կընդունվի խորհրդարանում: