Արցախի Հադրութի շրջանում կորած քաղաքացին գտնվել է
Հուլիսիի 25-ին հաղորդվել էր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչ 1977թ. ծնված Լ. Ք-ի անհետ կորելու մասին:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Լ. Ք-ն հուլիսի 27-ին հայտնաբերվել է գյուղի վարչական տարածքում: