Բաժիններ՝

ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի նախագահի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդականին

ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընդհանուր համակարգող Վահագն Մելիքյանը հուլիսի 27-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Ժան-Մարկ Բերթոնի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հանգամանալից քննարկել են հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ներառյալ ԱԳՆ աշխատանքային խմբի և քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև գագաթաժողովին շրջանակներում անցկացվելիք միջոցառումների կազմակերպչական հարցերին և դրանցում ֆրանսիական կողմի ներգրավվածության հնարավորություններին։

Հյուրի խնդրանքով՝ Վահագն Մելիքյանը ներկայացրել է Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ ձևավորված` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը և իրականացվող աշխատանքների ծավալը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս