Բաժիններ՝

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագում Հայաստանի զեկուցողին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 24-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի` Բունդեսթագի պատգամավոր Քրիշտոֆ Պլոսին (ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի անդամ)` Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի ուղեկցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում նոր թափ ստացած բարեփոխումների առնչությամբ ՀՀ կառավարության նախաձեռնություններին, հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերին` շեշտելով միջխորհրդարանական ձևաչափով դրանց քննարկման ու շփումները շարունակելու կարևորությանը։

Քրիստոֆ Պլոսին, ով գերմանական օրենսդիրի ԵՄ հանձնաժողովում նաև Հայաստանի հարցերով զեկուցողն է, ներկայացվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ տարվող աշխատանքները: Զրուցակիցները քննարկել են ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերին։ Գերմանացի պատգամավորի խնդրանքով՝ Կարեն Նազարյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս