Բաժիններ՝

Կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար. Ա. Միրզոյան

Կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար։ Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը։

Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառմանը և նրան հորդորելով «քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները»։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը, մասնավորապես, գրել էր. «Մինչ վերլուծաբանները փորձում են հասկանալ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցի իմաստը և այդ այցի հասցրած վնասները տասնյակ տարիներով կառուցած հայ-ամերիկյան հարաբերություններին, պարզվում է՝ իրականում դա առաջին փոխվարչապետի երկրորդ մեղրամիսն էր։

Հաշվի առնելով փոխվարչապետի տիկնոջ հիպերակտիվությունը՝ կարելի է ենթադրել, որ այս ընտանեկան վոյաժը շարունակական բնույթ է կրելու։

Ի դեպ, արժեր պարզել, թե փոխվարչապետի կնոջ ԱՄՆ զբոսանքը որքան է նստել ՀՀ հարկատուների վրա։

Ի վերջո, եթե եկեղեցին անջատվեց պետությունից, ապա հույս կա, որ նույնը կլինի և առաջին փոխվարչապետի տիկնոջ պարագայում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս