ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին

Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանության արժանացրեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հղում կատարելով Լոնդոնում ՀՀ դեսպանությանը:

Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն էր տվել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխանցելով այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի կողմից:

Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:

Տեսանյութեր

Լրահոս