Բաժիններ՝

Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից անցկացված զորավարժությունները անցկացվել են անգնդակ փամփուշտներով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Փանիկում կայացած զորավարժությունները ոչ թե մարտական, այլ անգնդակ փամփուշտներով են եղել»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայողները հուլիսի 17-ին զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում։ Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն կիրականացնի:

Փանիկի դեպքի հետ կապված ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել՝ խոստանալով հետևողական լինել միջոցառումների իրազեկման հարցերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս