«Մենք Ադրբեջանին ոչինչ չունենք տալու. Հայաստանն ունի կորցրած տարածքներ, որոնք պետք է վերադարձնել». Արման Նավասարդյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից մեծ ռազմական գործողություններ այս իրադրությունում չեն լինի։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում դեսպանն ասաց, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը ծանոթության, դիրքերը շոշափելու հանդիպում էր՝ եթե բանակցային գործընթացում դիտարկենք.

«Եթե նախարարները կարող են հասնել նախագահների հանդիպման, կարծում եմ՝ շատ մեծ քայլ արած կլինեն, բայց այսօր ոչինչ չեմ տեսնում, ոչ մի նորություն չեմ տեսնում»։

Արման Նավասարդյանն անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի ամփոփիչ հռչակագրի 67-րդ հոդվածին, որի շուրջ քննադատություններ կային. «Քննադատում էին, որ Արցախի հարցն առանձին չշոշափվեց, չբարձրացավ ինքնորոշման հարցը, դրա դիմաց ասվեց տարածքային ամբողջականության հարցը։ Ես կարծում եմ՝ սա պետք է միայն և միայն ողջունել, որովհետև եթե խոսքը վերաբերում է Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ապա առաջին հերթին պետք է այդ հարցը բարձրացնենք, որ Հայաստանն ունի կորցրած տարածքներ, որոնք պետք է վերադարձնել։ Մենք Ադրբեջանին ոչինչ չունենք տալու՝ Արցախի ենթատեքստում, որտեղ ընդհակառակը՝ մեր հողերն են իրենք վերցրել, ոչ թե մենք՝ իրենցը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս