ՏԿԶ նախարարի տեղակալ Կ. Իսախանյանը հանդիպել է ՀՀ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների հետ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչներ Արմեն Մաշինյանի և Հայկ Խաչատրյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՏԿԶ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻՊ-ի՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցերի ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերը: