Թերեզա Մեյը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ և Բրեքսիտի հարցերով նախարարների հրաժարականի պատճառները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի և Բրեքսիտի հարցերով նախարար Դևիդ Դևիսի հրաժարականի պատճառը եղել է ԵՄ-ի հետ բանակցային պլանի շուրջ ունեցած անհամաձայնությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը:
«Մենք չհամաձայնեցինք այն հարցի շուրջ, թե ինչպես ավելի լավ ձևաչափով իրականացնենք մեր ընդհանուր պարտավորությունը՝ հարգելով հանրաքվեի արդյունքները: Բայց ես կցանկանայի ընդգծել նախկին նախարարների աշխատանքը՝ կապված ԵՄ-ից դուրս գալու հետ, այն ջանքերը, որոնք ուղղված էին նոր նախարարություն ստեղծելուն, նոր կարևոր նախագծեր խորհրդարանում անցկացնելուն»,-նշել է Թերեզա Մեյը:
Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Բորիս Ջոնսոնը հեռացել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Նախօրեին էլ հրաժարական էր ներկայացրել Բրեքսիթի հարցերով նախարար Դևիդ Դեյվիսը: Վերջինս հրաժարական էր ներկայացրել վարչապետի հետ տարաձայնությունների ֆոնին՝ կապված Brexit-ից հետո Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների հարցի հետ: