Բաժիններ՝

Աշխարհի առաջնությունը Հայաստանում է. լեգենդները ժամանել են Երևան

Այս օրերին Երևան են ժամանել համաշխարհային ֆուտբոլի լեգենդները, ինպիսիք են Յուրի Ջորկաեֆը, Պաոլո Մալդինին, Ռոբերտո Կառլոսը, Խրիստո Ստոիչկովը, Ռայան Գիգզը, Կաֆուն, Ռիվալդոն, Բատիստուտան և այլն: Արդեն այսօր 20:00-ին Երևանում անցկացվելու է Հարավային Ամերիկայի և Եվրոպայի լեգենդար հավաքականների հանդիպումը:

Ավելի վաղ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Աշխարհի առաջնությունը 3 օրով կայցելի Հայաստան:

«Մենք չէինք կարող չօգտագործել այն հանգամանքը, որ Աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանում: Ցանկանում ենք, որ 3 օր Հայաստանում ևս զգացվի այդ շունչը: Կլինեն ֆան-գոտիներ, միջոցառումներ, իսկ օրը կավարտվի Եվրոպայի և Հարավային Ամերիկայի լեգենդների հավաքականների խաղով»: 

Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ իրենք հատուկ են ընտրել հուլիսի 8-ը: Այդ օրը Աշխարհի առաջնությունում խաղեր չեն լինելու, այնպես որ խաղը հետարքրքրություն կառաջացնի ոչ միայն Հայաստանում:

Այս հանդիպումը Հայաստանում կվերածվի իսկական տոնի նաև լեգենդար բուլղարացի ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովի կարծիքով: Նա նշում է, որ այս խաղում մրցակությունը լինելու է վերջին տեղում, կարևորը երկրպագուների համար տոն ստեղծելն է:

Երկրպագուներին և հատկապես հայ երկրպագուներին ուրախացնելու և հաճույք պարգևելու սկզբունքով է խաղալու նաև լեգենդար Կաֆուն: Նա նշում է, որ խաղի արդյունքը կարևոր չէ: Խաղի ընթացքում կարող է խփվել 10-20 գոլ:

Արդեն իսկ հայտնի են երկու թիմերից հանդիպմանը մասնակցող լեգենդների անունները: 

Եվրոպայի հավաքականի անդամներն են՝

Լուիշ Ֆիգու, Պաոլո Մալդինի, Յուրի Ջորկաեֆ, Յարի Լիտմանեն, Խրիստո Ստոիչկով, Կախա Կալաձե, Ռայան Գիգզ, Լյուդովիկ Ժուլի, Դեմետրիո Ալբերտինի, Վենսան Կանդելա, Բենիտո Կարբոնե, Լևան Կոբիաշվիլի, Դարիո Շիմիչ, Լուիջի դի Բիաջո, Միգել Անխել, Թոմաս Հելֆեգ, Սալվատորե Սկիլաչ, Լոտար Մաթեուս, Ռոբեր Պիրես, Քրիսթով Դյուգարի, Ռոման Բերեզովսկի:

Հարավային Ամերիկայի թիմի ներկայացուցիրներն են՝

Ռիվալդո, Ռոնալդո, Հերնան Կրեսպո, Գաբրիել Բատիստուտա, Դիդա, Կաֆու, Իվան Սամորանո, Ժուլիանո Բելետի, Ալդաիր, Անտոնիո Զագո, Ժուլիո Սեզար, Ֆրանցիսկո Լիմա, Իվան Կորդոբա, Կարլոս Վալդերամա, Դուեյն դե Ռոզարիո, Էվերսոն Պարեյրա դա Սիլվա, Բեբետո:

Նշենք նաև, որ ֆուտբոլային հանդիպմանը նախորդելու են մի շարք միջոցառումներ: Բացման արարողությունը կլինի ժամը 15:00-ին, ժամը 15:30-ին կլինի Ֆրիսթայլերների վարպետության դասը, ժամը 19:00-ին՝ Արամ MP3-ի համերգը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս