Բելգիան պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ հաղթելով Բրազիլիային. Մունդիալ-2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Բելգիան Կազանում մրցեց Բրազիլիայի հետ:
Մեկնարկում թիմերը փոխանակվեցին մեկական գրոհներով՝ հնարավորություն տալով խաղին ներգրավել նաև դարպասապահներին: 8-րդ րոպեին Բրազիլիան կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Սիլվայի հարվածը դիպավ դարպասաձողին: 13-րդ րոպեին Բելգիան առաջ անցավ հաշվի մեջ, երբ անկյունայինի խաղարկումից հետո Ֆերնանդինյոն ինքնագոլի հեղինակ դարձավ:
Բելգիան օգտվեց արագ հակագրոհի իր հնարավորությունից և 31-րդ րոպեին դե Բրյունեն ստանալով Լուկակուի փոխանցումը հեռահար, ուժեղ, գեղեցիկ, դիպուկ հարվածով գրավեց Բրազիլիայի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0: Ի դեպ, Բրյուն դարձավ 100-րդ ֆուտբոլիստը, ով դարձավ գոլի հեղինակ աշխարհի առաջնությունում:
Երկրորդ կեսի սկզբում Բրազիլիան բուռն գրոհներ էր կազմակերպում, Բելգիան սուր գրոհներ էր կազմակերպում հակագրոհների ժամանակ: Եվրոպացիների կազմում հրաշալի էր խաղում դարպասապահ Կուրտուան: Ստանալով Կոուտինյոյի հրաշալի փոխանցումը՝ հաշվի տարբերությունը 75-րդ րոպեին կրճատեց Աուգուստոն: Բայց ի վերջո Բելգիան 2:1 հաշվով հաղթեց աշխարհի 5-ակի չեմպիոններին:
Բելգիայի ընտրանին կիսաեզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ: Այդ խաղը կկայանա հուլիսի 10-ին:
Բելգիան պատմության մեջ երկրորդ անգամ, 1986 թվականից մունդիալից ի վեր կրկին դուրս եկան կիսաեզրափակիչ: