![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախի նախագահի հրամանագրով Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/17157501_1885016361739484_5241816783098534994_o.thumb_.jpg)
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար:
Հուլիսի 6-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ առողջապահության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարինե Աթայանին նրա գործունեության համար: