«Հարցաքննության որևէ ծանուցում կամ նամակ չի ստացվել». Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին Հայաստանում չէ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, թե տեղյակ չէ՝ երբ է նա վերադառնալու Հայաստան։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, նրան ծանուցագիր է ուղարկվել:

Վ.Սողոմոնյանը նշեց, որ ինքը դեռևս որևէ ծանուցում կամ նամակ չի ստացել։

Հարցին, թե Ռ. Քոչարյանն ինչպե՞ս է վերաբերում իր հարցաքննությանը, Վ.Սողոմոնյանը պատասխանեց. «Դեռ չեմ քննարկել իր հետ»։

Տեսանյութեր

Լրահոս