Բաժիններ՝

12 անվճար ծրագիր, որ պետք է լինի ցանկացած Windows-ում

1. Բրաուզեր. Google Chrome

Chrome-ը հիմա շատ տարածված է: Այն շատ թեթև է և արագ: Շատերի համար այս բրաուզերն առաջին բանն է, որ տեղադրում են նոր սարքավորման մեջ:

Առաջին հերթին, բրաուզերն ունի շատ օգտակար ընդլայնումներ, որոնք լրացնում են բրաուզերի գործառույթները:

Բացի այդ, բրաուզերը պարբերաբար թարմանում է ՝ համապատասխանեցվելով բոլոր նորագույն տեխոլոգիաներին: Այդ իսկ պատճառով Google Chrome-ն առաջին ծրագրերից է, որ պետք է օպերացիոն համակարգին: 

2. uTorrent 

Բրաուզերը նախատեսված չէ մեծ ծավալով ծրագրեր, տեսանյութեր և այլ ֆայլեր բեռնելու համար: Բեռնումը կարող է դադարել ցանկացած պահի: Բեռնման արագությունը ևս լավագույնը չի լինի: Այդ նպատակների համար կան այլ ծրագրեր, որոնք արագորեն ներբեռնում են ցանկացած չափի ֆայլեր և չեն վախենում կապի խնդիրներից:

Լավ օրինակ է uTorrent-ը: Ծրագիրն իր մեջ ներառում է բարձր որակը, արագությունը և շատ գործառույթներ, որոնք օգնում են բեռնման գործընթացը դարձնել ավելի հարմարավետ: 

3. Մեդիափլեեր. VLC

Windows Media Player-ն աշխատում է մի շարք բազային ֆորմատների հետ, սակայն կան անհրաժեշտ շատ ֆորմատներ, որոնց դեպքում այս ծրագիրը խնդիրներ է ունենում: Այս դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել VLC մեդիափլեերը: Սա շատ հասարակ, բայց հզոր փլեեր է, որը վերարտադրում է մեծ թվով մուլտիմեդիա ձևաչափեր, այդ թվում` DVD և տեսահեռարձակումներ: 

4. Երաժշտական փլեեր. MusicBee

Եթե դեռևս լսում եք կոշտ սկավառակի վրա ներբեռնված երաժշտությունը, ապա ձեզ հարկավոր է լավ երաժշտական նվագարկիչ: Մի ժամանակ լավագույն տարբերակը Winamp-ն էր, սակայն դրա վաճառքից հետո նախագծի ապագան հարցականի տակ է:
Եթե փնտրում եք արագ, գեղեցիկ և բազմաֆունկցիոնոլ փլեեր, ապա դա MusicBee-ն է: 

5. Մեսինջեր. Skype

Skype-ն անվճար տեսազանգեր կատարելու ամենահայտնի ծրագիրն է: Զարմանալի չէ, որ Microsoft-ը գնեց այն և ներդրեց Windows-ում:

Հիմա արդեն մեսինջերը տեղադրված է օպերացիոն համակարգում: Եթե այն բացակայում է, ապա կարելի է բեռնել այն պաշտոնական կայքից: 

6. Գրաֆիկական խմբագրիչ. Paint.NET

Գրաֆիկական խմբագրիչը լուսանկարիչների և դիզայներների անփոխարինելի գործիքն է:
Եթե պրոֆեսիոնալների համար կա Photoshop-ը և դրա անալոգային ծրագրերը, ապա հասարակ օգտատերերի համար լավ տարբերակ է Paint.NET-ը:

Այս փոքր և մինիմալիստական խմբագրիչը կգա օգնության, երբ պետք է կտրել լուսանկարը, փոփոխել չափսերը, խմբագրել գույները: 

7. Ամպային սկավառակ. Google Drive

Ամպային սկավառակը փաստաթղթերով աշխատելիս լուծում է երկու հիմնական խնդիր ` ֆայլերը դառնում են մատչելի տարբեր օգտատերերի և սարքերի համար, ինչպես նաև ստեղծվում են ռեզերվային կրկնօրինակներ:

Այս կատեգորիայի լավագույն ծառայություններից մեկը Google Drive-ն է: Ծրագրի օգտագործումը շատ հարմար է, այն առաջարկում է 15 ԳԲ անվճար տարածք փաստաթղթերի համար: 

8. Արխիվացման ծրագիր. 7-Zip

Հաճախ մենք բախվում ենք արխիվացված ֆայլերի հետ: Սրա համար պետք է համակարգչում ունենալ 7-Zip արխիվացման ծրագիրը, որը կլուծի բոլոր խնդիրները՝ ճանաչելով բոլոր տեսակի ֆայլերը: 

9. PDF խմբագրիչ. Foxit Reader

PDF փաստաթուղթը կարդալ հիմա հնարավոր է բոլոր բրաուզերներով: Սակայն, եթե ուզում եք խմբագրել փաստաթուղթը, ապա պետք է ունենաք հատուկ խմբագրիչներ: Օրինակ՝ Foxit Reader-ը: 

10. Համակարգը մաքրող ծրագիր. CCleaner

Ժամանակի ընթացքում օպերացիոն համակարգում կուտակվում է ավելորդ աղբ, որը կարող է վնասել համակարգչի աշխատանքը: Լավագույն օրինակներից մեկը Ccleaner-ն է: 

11. Հակավիրուսային ծրագիր. Avira Free Security Suite կամ Kaspersky Free

Windows-ի համար լավ հակավիրուսային ծրագիրը երբեք ավելորդ չէ: Համակարգն ունի արդեն ներդրված հակավիրուսային ծրագիր, որը վերջին ժամանակներում շատ է զարգացել, սակայն այն միշտ չէ, որ շատ ապահով է:

Օպերացիոն համակարգի համար լավագույն հակավիրուսային ծրագրերից են Avira Free Security Suite-ը կամ Kaspersky Free-ն: 

12. Գույների կարգավորիչ. f.lux

Փոքր և հարմար f.lux ծրագիրը կարգավորում է էկրանի գույներն օրվա ընթացքում: Դուք պետք է պարզապես նշեք այն տարածաշրջանը, որտեղ ապրում եք, և լուսավորության պայմանները: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս