Կամո Արեյանը չի կարծում, որ Երևանի քաղաքապետարանում տարիներ շարունակ իրականացվել են անարդյունավետ ծախսեր

Երևանի քաղաքապետարանի բյուջեի ծախսերը իրականացվել են բաց և թափանցիկ ընթացակարգով: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համամիտ չէ այն կարծիքներին, որ քաղաքապետարանում տարիներ շարունակ անարդյունավետ ծախսեր են իրականացվել:

«Այս ծախսերը ներառված են եղել համայնքային բյուջեում: Բյուջեն անցել է թափանցիկ քննարկումների ընթացակարգում, ինչպես նաև անցել է ավագանու նիստով, որից հետո բյուջեի ծախսերի ընթացքը դրված է եղել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Այս ամենի վերաբերյալ պարբերաբար տրվել է հաղորդում»,- ասաց Արեյանը:

Լրագրողների հարցին` թե արդյո՞ք չկա մտավախություն, որ Ազգային անվտանգության ծառայությունը ուսումնասիրություններ կիրականացնի քաղաքապետարանում և խախտումներ կհայտնաբերի, Արեյանը պատասխանեց.

«ԱԱԾ-ի իրավունքն է իրականացնելու այդ ուսումնասիրությունները, ուսումնասիրությունների արդյունքներով կերևա կան մտահոգիչ խնդիրներ , թե ոչ: Այս պահի դրությամբ մեզ հայտնի չեն Երևանի քաղաքապետարանում նման ուսումնասիրություններ կատարելու մասին տեղեկություններ»,- ասաց նա:

Նրա խոսքով` ՀՀ նոր կառավարության ներկայացված պահանջները կոռուպցիայի վերացման, արդարության, թափանցիկության, օրինականության պահպանման վերաբերյալ շատ նորմալ են ցանկացած պետության համար և ընդունելի:

Տեսանյութեր

Լրահոս