«Կամ իրականությունը պետք է ասել, կամ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը». Արմեն Աշոտյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Այսօրվա միջադեպի առիթով վերջին գրառումս։
ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ մենք հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին։
Կամ իրականությունը պետք է ասել, կամ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը։
Վաստակած ժողովրդական վստահությունը վատնելով մանրախնդիր կամ մեծամիտ արարքներով՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հաստատ ավելի ուժեղ, արդար և երջանիկ չի դառնա։
Կրկին շնորհավոր մեր բոլորի տոնը»։