Բաժիններ՝

Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար

Հանրահայտ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մայիսի 26-ին ժամանել է Հայաստան, նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ փոփոխություններ են նախաձեռնել Հայաստանում, և ինքը երջանիկ է, որ նախատեսվող փոփոխությունների ցունամիի մի մասն է:

Այս մասին մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում լրագրողների հետ ունեցած կարճատև հանդիպմանն ասաց երաժիշտը:

Անդրադառնալով Հայաստանի ապագային՝ Ջոնը շեշտեց, որ միանգամից հնարավոր չէ ամեն բան փոխել, պետք է քայլ առ քայլ գնալ բարեփոխումների:

Բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը ժամանել են «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»:

Բարեգործական ակցիայի շրջանակում մայիսի 27-ին 100 լսողական սարք է բաժանվել մանուկներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031