«Կառավարության ծրագրի ընդունումը կնշանակի՝ նոր փուլ, և առաջիկա ամիսներին արտահերթ ընտրությունը բացառվում է». Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատրաստ չէ որևէ պատասխան տալ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, սակայն գտնում է, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը չի պարտադրում ընտրություններ:

«Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա քաղաքական իրավիճակը երկրում կարող է 5 ամիսը մեկ փոխվել, այդ դեպքում պարտավոր ենք լինելու 5 ամիսը մեկ ընտրություններ անել մեր երկրում: Կքննարկենք, կտեսնենք: Ամեն ինչի համար պետք է քաղաքական ու իրավական հիմնավորում լինի: Այս պահին` 2-3 ամսվա ընթացքում, ես դա չեմ տեսնում»,- ասաց Է.Շարմազանովը՝ հավելելով, որ վարչապետ Փաշինյանի կառավարության ծրագրի ընդունումը կնշանակի՝ նոր փուլ, և առաջիկա ամիսներին ընտրությունը բացառվում է:

«Հետո ի՞նչ կլինի, չեմ կարող ասել, քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ»,- ասաց Է.Շարմազանովը:

Անդրադառնալով կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ ԱԱԾ պետի հայտարարությանը` Է.Շարմազանովը հավաստիացրեց, որ ինքը բիզնես չունի, երբեք կոռուպցիոն սկանդալների մեջ չի եղել և մտահոգություն չունի. «Վերջին 12 տարվա ընթացքում ես 24 ժամ զբաղված եմ եղել քաղաքականությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս