«Այժմ պարոն Փաշինյանը գտնում է, որ կարող է այդ անդամությունը ծառայեցնել ՀՀ շահերին». Գևորգ Գորգիսյան

«Ընդդիմությունից իշխանություն գալու պարագայում փոխվում է պատասխանատվության բեռը: «Ելքը» որպես ընդդիմություն ի՞նչ էր ասում. ասում էր` կան խնդիրներ և գործող կառավարությունը, փաստորեն, ի վիճակի չէր եղել տարիների, ամիսների ընթացքում լուծել այդ խնդիրները: Եվ մենք ասում էինք` եթե դուք չեք կարողանում խնդիրներ լուծել, ուրմեն դուք պետք է դուրս գաք այդ կառույցից: Հիմա պարոն Փաշինյանը, ստանձնելով իշխանությունը, գտնում է, որ այդ խնդիրները կարող է լուծել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը` պատասխանելով հարցին, թե իշխանության գալուց հետո ինչո՞ւ են փոխվել «Ելքի» դիրքորոշումները:

Ըստ նրա` «Ելքը» երբեք չի հայտարարել, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, պարզապես պետք է պարզաբանվի ՀՀ վրա հարձակումների դեպքում ՀԱՊԿ-ի գործողությունները:

ԵԱՏՄ-ի դեպքում, ըստ Գ.Գորգիսյանի, իրենք դրել էին անդամությունը դադարեցնելու խնդիր, սակայն այժմ պարոն Փաշինյանը գտնում է, որ կարող է այդ անդամությունը ծառայեցնել ՀՀ շահերին և Հայաստանը կարող է դուրս գալ շահած. «Ժամանակը ցույց կտա, կտեսնենք»:

Տեսանյութեր

Լրահոս