Բաժիններ՝

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունները պատմական են, ջերմ ու բարեկամական: Վստահ եմ, որ այս հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն առաջիկա տարիներին: Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ այս ուղղությամբ: Օգտվելով առիթից՝ հղում եմ լավագույն մաղթանքերս Ձերդ Գերազանցության բարօրության և հաջողության, ինչպես նաև Հայաստանի բարեկամ ժողովրդի առաջընթացի և բարեկեցության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031