Հայտնաբերել է կյանքի համար ամենակարևոր մթերքը
Բժիշկ Ռանգան Չաթերջին՝ Մեծ Բրիտանիայից The Independent-ին տված հարցազրույցում նշել է, թե որն է ամենաօգտակար մթերքը կյանքը համար: Եվ այդ մթերքը բրոկոլին է: Ըստ գիտնականի՝ բրոկոլին կարող է նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականությունը, բարելավել սրտի աշխատանքը, նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Այն կարող է նաև բուժել աղեստամոքսային հիվանդությունները ու բարձրացնել իմունիտետը։
Գիտնականն իր հետազոտություններում հանգել է այն եզրակացությանը, որ բրոկոլին կարող է նվազեցնել հաստ աղիքի բորբոքումը և նվազեցնել հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունը։
Չաթերջիի խոսքով՝ աղիների աշխատանքը կախված է օրգանիզմի աշխատանքից։ Բժիշկ Ռանգանը նշել է, որ գիտական շրջանակում աղիները «երկրորդ ուղեղ» են անվանում։