Բաժիններ՝

Էրդողանը Նեթանյահուին մեղադրել է ապարտեիդի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին մեղադրել է ապարտեիդի քաղաքականություն և պաղեստինցիների նկատմամբ հանցագործություններ իրականացնելու մեջ:

«Նեթանյահուն հանդիսանում է ապարտեիդ իրականացնող պետության վարչապետ, որը 60 տարվա ընթացքում ՄԱԿ-ի բանաձևերի խախտմամբ օկուպացնում է անպաշտպան մարդկանց տարածքները: Նրա ձեռքին պաղեստինցիների արդյունն է, և նա չի կարող թաքցնել հանցագործությունները՝ հարձակվելով Թուրքիայի վրա: Ցանկանո՞ւմ եք մարդկություն սովորել. կարդացեք 10 պատվիրանները»,-  թվիթերյան իր էջում գրել է Էրդողանը:

Ավելի վաղ պաշտոնական Անկարան ցանկություն է հայտնել, որպեսզի Իսրայելի դեսպանը լքի Թուրիքիայի տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս