Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Զոհրաբ Մնացականյանին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Զոհրաբ Մնացականյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, իր ուղերձում Արցախի ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված փոխգործակցությունը կշարունակվի և ավելի կամրապնդվի՝ ի շահ համահայկական նպատակների իրականացման։

Մասիս Մայիլյանը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Արցախում հնարավորություն կընձեռվի Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031