Արթուր Դավթյանը հրաժարական չի տալու
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մտադիր չէ հրաժարական տալ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Դավթյանը հայտարարեց, թե դատախազությունն անկախ մարմին է և գործադիր իշխանության փոփոխությունը չպետք է ազդի նրա վրա:
«Պետական ինստոիտուտների մեջ ստեղծվում են անկախ մարմիններ, անկախ մարմինների համար սահմանվում են նրանց կազմավորման, գործունեության, անկախության համար երաշխիքներ: Օրիանկ` նույն գլխավոր դատախազի համար սահմանված է Ազգային ժողովի 3/5-ով ընտրություն: Այս ինստիտուտների ձևավորման կառուցակարգերը պատահական չեն: Դրանք հենց նրա համար են, որ այդ անկախ մարմինները լինեն անկախ և լինեն անկախ հենց գործադիր իշխանությունից»,- ասաց Ա.Դավթյանը:
Նա շեշտեց, որ ՀՀ-ում փոխվել է գործադիր իշխանությունը, բայց եթե այդ փոփոխությունը պետք է բերի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ուրեմն իրավական մտքի զարգացումը, որ զետեղված է Սահմանադրությունում, ուղղակի միֆ է:
Ա.Դավթյանը հերքեց, թե ինքը քաղաքական կախվածություն չունի նախկին իշխանություններից. «Ես վստահեցնում եմ, որ որևէ կախվածություն չեմ ունեցել, չունեմ և, որքան որ կաշխատեմ, երբեք չեմ ունենա»: