Բաժիններ՝

««Տոտենհեմը» ստիպված կլինի վաճառել Հարի Քեյնին». Արսեն Վենգեր

Տրանսֆերն անխուսափելի է:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ «Տոտենհեմը» ստիպված կլինի վաճառել Հարի Քեյնին նոր արենայի շինարարական ծախսեի պատճառով:

«Մարզադաշտերի գները կրկնապատկվել են, բայց և տրանսֆերներն են եռապատկվել, կամ նույնիսկ քառապատկվել: Երբ մենք մարզադաշտ էինք կառուցում, ֆուտբոլիստի համար 10 մլն եվրոն լուրջ գին էր:

Ես չգիտեմ, թե ինչքան արժեն այսօր Քեյնի նման տղաները: 115 մլն եվրոյից ավելի՞: Այնպես որ, «Տոտենհեմը» կարող է մեծ գումար ստանալ: Նրանք կհանդիպեն նման իրավիճակի:

Նրանք ստիպված կլինե՞ն վաճառել ֆուտբոլիստների: Այո: Հնարավոր է, նույնիսկ «Արսենալին»»,- Վենգերին է մեջբերում Evening Standard-ը:

Ընթացիկ մրցարջանում Քեյնն անցկացրած 47 խաղերում դարձել է 39 գոլի հեղինակ:

Հունվարին The Times-ը հաղորդել էր, որ «Ռեալը» պատրաստ է Քեյնի համար վճարել 225 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս