«Դարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ գրառում է կատարել.
«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ:
Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում:
Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»: