![](/banners/BeFunky-design.jpg)
Ջրվեժ-Մուշավան ավտոճանապարհի մոտ հայտնաբերված արկի վտանգը չեզոքացվել է
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/932472.jpg)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 4-ին, ժամը 08:32-ին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ-Մուշավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Պարզվել է, որ Ջրվեժ-Մուշավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է 82մմ տրամագծով ականանետի մեկ արկ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ՀՀ պաշտպանության նախարարության սակրավորական խմբի ժամանումը. արկը տեղափոխվել է Արմավիրի զորավարժադաշտ՝ ոչնչացման նպատակով։