ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կընդունի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «ՀՀԿ խմբակցության ղեկավարը քվեարկությունից առաջ կհայտարարի մեր որոշման մասին»,- հավելել է Շարմազանովը: