Արսեն Ավակովը վստահեցնում է, որ իր որդին որևէ կապ չունի կոռուպցիայի հետ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ իր որդին, ով ﬔղադրվում է կոռուպցիայի ﬔջ, անմեղությունը կապացուցի դատարանում: «Ոչ իմ որդին, ոչ այն ընկերությունները, որոնց հիմնադիրը նա է, առնչություն չունեն և չեն ունեցել Ուկրաինայի բյուջեից որևէ գումարի հետ: Եվ Ալեքսանդր Ավակովը կանցնի ընթացակարգը և դա կապացուցի դատարանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավակովը՝ ավելացնելով, որ ակնկալում է ադեկվատ դատական գործընթաց:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ խուզարկությունները կատարվում են ուսապայուսակների գործով ﬕնչդատական հետաքննության շրջանակում, որոնք ՆԳՆ-ն գնել է 2014-ի վերջին-2015-ի սկզբին: Այս տեղեկությունը հաստատել է Արսեն Ավակովը:
Վերջինս սկանդալի ﬔջ է հայտնվել 2016 թվականի փետրվարին: YouTube-ում հրապարակվել է իբր նախկին փոխնախարար Սերգեյ Չեբոտարի և ﬕ մարդու զրույցի տեսանյութը, որը նման է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդուն: Տեսանյութում 2 տղամարդիկ զրուցում են ՆԳՆ ստորաբաժանումների համար ուսապայուսակների մատակարարումների մասին, ըստ որում՝ իբր Չեբոտարի աշխատասենյակում ևս ﬔկ մարդ կա: