![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԱԿ-ը Իրաքյան Քրդստանի հետ շփումները կշարունակի նաև Մասուդ Բարզանիի հեռանալուց հետո
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/Capture_640x420-40.jpg)
ՄԱԿ-ը Իրաքյան Քրդստանի հետ շփուﬓերը կշարունակի ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի հեռանալուց հետո: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Առաջին հերթին, ՄԱԿ-ը ազգային մակարդակով շփուﬓեր ունի Բաղդադի հետ: Մենք կշարունակենք այդ շփումները: Իհարկե, ﬔնք շփումներ ունենք նաև Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ»,- նշել է Դյուժարիկը:
Ավելի վաղ, Մասուդ Բարզանին տարածաշրջանի խորհրդարանին ուղղված ուղերձում Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ չի երկարացնելու ինքնավարության առաջնորդի իր լիազորությունները, որոնք ավարտվելու են նոյեմբերի 1-ին: