Բաժիններ՝

Տաք շոկոլադ` մեղրով և դարչինով

Ցուրտ օրերին մեկ բաժակ տաք շոկոլադից լավ բան թերևս չկա: Այս ըմպելիքի պատրաստումը բարդ չէ, դե իսկ շոկոլադի և դարչինի բույրը կջերմացնի, եթե պատուհանից այն կողմ արդեն ոսկեգույն աշնանային եղանակ է:

Բաղադրիչներ

1. Կաթ – 500 մլ
2. Մուգ շոկոլադ – 100 գ
3. Մեղր – 4 ճ/գ
4. Շաքարավազ – 3 ճ/գ
5. Դարչինի փայտիկ – 1 հատ
6. Վանիլին – 1 թ/գ
7. Հարած սերուցք՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Կաթը, մեղրը, շաքարավազը և դարչինը խառնել, դնել ցածր կրակի վրա:

2. Մանրացնել շոկոլադը և ավելացնել կաթի մեջ:

3. Շոկոլադի հալվելուց հետո դարչինի փայտիկը հանել, և զանգվածը հասցնել եռման և անմիջապես վերցնել կրակի վրայից:

4. Լցնել բաժակների մեջ և ցանկության դեպքում զարդարել սերուցքով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս