«ԱՊԼ-ն դարձել է արտասահմանյան առաջնություն Անգլիայում». Սեմ Էլերդայս
Անգլիայի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլերդայսն անհանգստանում է ժամանակակից Պրեմիեր լիգայում իր համերկրացիների դերի կապակցությամբ:
Ըստ Սեմի խոսքերի՝ այսօրվա անգլիացի մարզիչներին շատ դժվար է աշխատանք գտնել Պրեմիեր լիգայում, քանի որ նրանք չունեն համապատասխան կարգավիճակ՝ ի տարբերություն արտասահմանցի մասնագետների:
«Քեզ համարում են երկրորդ կարգի մարզիչ, որովհետև Անգլիայից ես: Դա իսկական ամոթ է, չէ՞ որ մենք ունենք բարձրակարգ և շատ տաղանդավոր մասնագետներ, որոնք տեղ չունեն գնալու:
Պրեմիեր լիգան վերածվել է Անգլիայի համար արտասահմանյան առաջնության: Եթե Դուք նայեք ակումբների սեփականատերերին, մենեջերներին, մարզիչներին և ֆուտբոլիստներին, ապա կհասկանաք, որ դա այդպես է»,- Էլերդայսի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
«Լեսթերից» Քրեյգ Շեքսպիրի հեռացումից հետո ԱՊԼ-ում մնացին բրիտանացի 8 գլխավոր մարզիչներ, որոնցից միայն 5-ն են անգլիացի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը