Կոուտինիոն մտադիր է մերժել ՊՍԺ-ին՝ հանուն «Բարսելոնա» տեղափոխության
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն ցանկանում է հանդես գալ միայն «կապտանռնագույնների» կազմում:
Նախօրեին տեղեկություն հայտնվեց այն մասին, որ «կարմիրների» բրազիլացի կիսապաշտպանի գործակալը հանդիպել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ, որպեսզի քննարկի իր հաճախորդի հնարավոր տրանսֆերը ֆրանսիական ակումբ:
Իսկ այժմ իսպանական Sport պարբերականը հաղորդում է, որ Կոուտինիոն չի պատրաստվում ընդունել Փարիզի առաջարկը և կմերժի այն, որպեսզի շարունակի կարիերան «Բարսելոնայում», որը նույնպես հետաքրքրված է իր ծառայություններով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կատալոնացիները կփորձեն ձեռք բերել Կոուտինիոյին արդեն հունվարին:
Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից 150 մլն եվրոյի դիմաց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը