Բաժիններ՝

Արարատի մարզի Նորաշենի գյուղապետի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ կասկածվողներից ևս 2-ը կամավոր ներկայացել են ոստիկանություն. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լուսաբացին, Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով Զվարթոնց օդանավակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին են մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 28-ամյա Դերենիկ Սիմոնյանն ու Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 39-ամյա Ռոլանդ Գալուստովը:

Ինչպես հայտնում է կայքը, վերջիններս այս տարվա մայիսի 10-ից Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով:

Կայքի տեղեկություններով՝ վերջիներս կասկածվում են այս տարվա մայիսի 3-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետ Նորայր Գրիգորյանի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ: Վերջիններս տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս