Բաժիններ՝

Էմանուել Մակրոնը Կատալոնիայի հարցում աջակցություն է հայտնել Իսպանիայի վարչապետին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կատալոնիայի խորհրդարանի կողﬕց Իսպանիայից անկախանալու բանաձևն ընդունելուց հետո աջակցություն է հայտնել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին: Ինչպես հաղորդում է France Press գործակալությունը, Ֆրանսիայի նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իսպանիայում իրենց զրուցակիցը վարչապետ Ռախոյն է:

«Իսպանիան իրավական պետությունն է, որտեղ գործում են համապատասխան սահմանադրական իրավակարգեր: Մարիանո Ռախոյի կառավարությունը ձգտում է, որպեսզի դրանք պահպանվեն: Այդ հարցում նա կարող է հույս դնել իմ լիակատար աջակցության վրա»,- ասել է Մակրոնը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս