«Թումո»-ն և CyArk-ը կթվայնացնեն Արենիի քարանձաﬖ ու Նորավանքը
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ﬔկնարկել է թվային պահպանման ևս ﬕ նախագիծ, որի շնորհիվ կիրականացվի UNESCO-ի համաշխարհային ժառանգության ﬔջ ընդգրկված Արենիի քարանձավի և Նորավանքի 3D-սկանավորումը և մշակումը։ Այս մասին տեղեկացրին «Թումո»-ից՝ հավելելով. «Աշխարհի նշանավոր կետերի եռաչափ սկանավորմամբ զբաղվող CyArk ﬕջազգային ընկերության մասնագետները այժմ Հայաստանում են, և Թումոյի ուսանողների ու ոլորտի այլ մասնագետների հետ ﬕասին սկսել են 3D սկանավորման գործընթացը։
«Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողﬕց ֆինանսավորվող, Սﬕթսոնյան ինստիտուտի և Թումոյի կողﬕց իրականացվող ծրագիրը ﬔկնարկել է հոկտեմբերի 23-ին։ Սկանավորման LiDAR տեխնիկայի հետ ծանոթանալուց հետո մասնակիցները կատարել են սկանավորման առաջին փորձերը Թումանյանի այգում։ Հոկտեմբերի 25-ին խումբը կուղևորվի Նորավանք և Արենիի քարանձավ՝ իրականացնելու եռաչափ նկարահանումը, իսկ ավելի ուշ կզբաղվի հավաքված նյութերի մշակմամբ։
Եռաչափ սկանավորումը վերջին տարիներին աշխարհում ﬔծ տարածում ստացած տեխնոլոգիա է, որի շնորհիվ աշխարհի կարևորագույն պատմական և մշակութային կոթողները այժմ կարելի է ընդﬕշտ պահպանել թվային տիրույթում»։