ՌԴ-ն և Իրանը քննարկել են Կասպից ծովում նավատորﬔրի համագործակցության հնարավորությունները
Կասպից ծովում ռուսական նավատորﬕ հրամանատարությունը Իրանի ռազմածովային ուժերի ռազմական նավերի ջոկատի ղեկավարության հետ քննարկել է երկու երկրների նավատորﬔրի ﬕջև համագործակցության հետ կապված հարցեր: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը:
Իրանցի նավաստիները ռուսական նավատորﬕ նավաստիներին հյուրընկալվել են ոչ պաշտոնական այցով հոկտեմբերի 20-23-ը: «Ոչ պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է անցկացվել Ռուսաստանի կասպյան նավատորﬕ հրամանատարության և Իրանի ռազմական նավերի ջոկատի հրամանատարության ﬕջև, որի ընթացքում քննարկվել են Կասպից ծովում երկու երկրների նավատորﬔրի ﬕջև համագործակցության հարցեր»,- ասել է Աստաֆևը: