Հարի Քեյնը «Լիվերպուլի» համար ավելի մեծ սպառնալիք է, քան Լուկակուն
ԱՊԼ-ի 9-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ խաղից առաջ Յուրգեն Կլոպը արտահայտվել է մրցակցի հարձակվող Քեյնի մասին և համեմատել է Լուկակուի հետ:
«Ես չէի ցանկանա գնահատել նրանց: Նրանք երկուսն էլ գերազանց հարձակվողներ են: Տարբերությունը նրանում է, որ Հարին շատ ավելի է մասնակցում խաղին, երբ նույնիսկ չի խփում: Չնայած, ես միանգամայն վստահ եմ, որ Լուկակուն նույնպես կգա դրան:
Մենք խուսափեցինք Լուկակուի գոլերից և դա կարող է բանալի լինել Քեյնի դեմ խաղում: Բայց մենք չպետք է կենտրոնանանք մեկ ֆուտբոլիստի վրա, որովհետև ամենուրեք գտնվում է Դելե Ալին, իսկ Էրիկսոնը կարող է խփել կամ փոխանցում կատարել յուրաքանչյուր դիրքից»,- հայտարարել է Կլոպը:
«Տոտենհեմը» և «Լիվերպուլը» կհանդիպեն «Ուեմբլիում» հոկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը