Վաթսունինը համայնքներում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին կհետևի 11 ՀԿ-ի 1 017 դիտորդ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարﬕնների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմուﬓեր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել ﬕնչև ս.թ հոկտեմբերի 21-ը: Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1 017 դիտորդներ:

Ինչպես տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, 2017 թվականի հոկտեմբերի 21-ին լրացել է նաև զանգվածային լրատվության ﬕջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմուﬓերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 24 տեղական զանգվածային լրատվության ﬕջոցների թվով 275 ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս