Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ երկխոսության

Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ կառուցողական երկխոսության, Ռուսաստանին սահմաններին պետք չեն հակամարտություններ: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին «Վալդայ» ակումբի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինը:

«Եկեք վերադառնանք կառուցողական, բովանդակային, նյութական, ինչպես ասում են դիվանագետները, երկխոսության: Մենք պատրաստ ենք, հաճույքով դա կանենք, և որքան արագ, այնքան լավ: Մեզ ﬔր սահմաններին հակամարտություններ պետք չեն»,- ընդգծել է Պուտինը:

Նա հստակ նշել է, որ Ռուսաստանը ցանկանում են ի դեմս Ուկրաինայի տեսնել բարեկամ պետության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս