Բաժիններ՝

Ռուսաստանում ձերբակալել են շորթմամբ զբաղվող ՀՀ դեսպանատան «աշխատակցուհուն»

ՌԴ Ուլյանովի մարզում ձերբակալել են կնոջ, ով ներկայացել է որպես Հայաստանի դեսպանատան աշխատակցուհի և ցանկացողներին առաջարկել ռուսական անձնագրեր։

Այս տարվա մարտին մեղադրյալն իր ծանոթի միջոցով գտել է մի կնոջ, ով ցանկացել է իր սենյակակցի համար ռուսական քաղաքացիություն ձեռք բերել: Զանգահարելով վերջինիս՝ կինը ներկայացել է որպես Հայաստանի դեսպանատան աշխատակցուհի և հաղորդել է, որ իր ղեկավարը պատրաստ է որոշ վճարի դիմաց երկու շաբաթվա ընթացքում անձնագիր ձևակերպել: Այդ ամենից հետո «աշխատակցուհին» տուժածից տարբեր չափի գումարներ է կորզել՝ թղթերի հետ կապված խնդիրները լուծելու համար: Ինչպես հաղորդում է 1ul.ru պորտալը, արդյունքում նրա քարտին է փոխանցվել 79.500 ռուբլի, սակայն անձնագիրն այդպես էլ չի պատրաստվել։

Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները լսել են բոլոր զրույցներն ու ձերբակալել 51-ամյա կնոջը։

Ներկայում քրեական գործ է հարուցվել «Խարդախություն՝ զգալի վնասի հասցմամբ» հոդվածով։ Կնոջն ազատ են արձակել երկրից չբացակայելու ստորագրությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս