Խաղաղություն նախապատրաստելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում. ԵԱՀԿ նախագահություն
ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը ուշադրությամբ հետևել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս մասին նշվում է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության տարածած հաղորդագրության ﬔջ:
«Մենք ուրախ ենք տեսնել նոր ազդակներ և նախագահների հանձնառություն՝ քայլեր ձեռնարկելու բանակցային գործընթացը ակտիվացնելու և հավելյալ քայլեր իրականացնելու, որպեսզի նվազեցվի լարվածությունը շփման գծում»,- ասված է ԵԱՀԿ ում Ավստրիայի նախագահության մամուլի խոսնակի հայտարարության ﬔջ:
ԵԱՀԿ-ում նախագահությունը հուսով է, որ նորացված ներգրավվածությունը կարտահայտվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոնկրետ քայլերում:
«Խաղաղություն նախապատրաստվելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում: ԵԱՀԿ գործող նախագահը, ով ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կողﬕց կարգավորվող հակամարտության հարցով իր անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ﬕջոցով, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունն ընդգծում են շարունակական պատրաստակամությունը՝ առաջ մղելու բոլոր կողﬔրի խաղաղության ջանքերը»,- ասված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության հաղորդագրության ﬔջ: