Բաժիններ՝

Երևանի կենտրոնում դանակահարել են 18-ամյա տղայի. shamshyan.com

Երևանում այսօր՝ ժամը 00:10-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա՝ մեջքի շրջանի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Նրան հիվանդանոց է տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 74 հերթապահ խումբը՝ Սեբաստիա փողոցի թիվ 131 հասցեի մոտից: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 18-ամյա Արման Ավետիսյանն է և վնասվածքները ստացել է նախորդ օրը կեսգիշերին, Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում՝ անհայտ անձի կողմից, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող առարկայից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս