Եթե կարկանդակ, ապա միայն այսպիսին
Արդեն աշուն է. օդի ջրեմաստիճանը օր օրի նվազում է, անձրևները գնալով ավելի հաճախ են հյուր գալիս, իսկ առջևում Հելոուինի տոնն է: Այս ամենը նշանակում է, որ տարբեր միջուկներով կարկանդակների պատրաստման եղանակը կարող ենք համարել բացված:
Դդումով, խնձորով, տանձով և լոռամրգով կարկանդակը մեկ բաժակ տաք շոկոլադի հետ ընկերական հաճելի երեկոների լավագույն ուղեկիցը կարող են դառնալ: Իսկ եթե Դուք ցանկանում եք կարկանդակը պատրաստելիս կրեատիվ մոտեցում ցուցաբերել, Bored Panda-ն առաջարկում է դիտել և ոգեշնչվել հրուշակագործ Կարին Փֆայֆ Բոսկեկի (Karin Pfeiff Boschek) պատրաստած գեղեցիկ կարկանդակների լուսանկարներից, որոնք բացահայտում են՝ ինչպիսի տեսք ունի աշնան գլխավոր աղանդերը մինչև ջեռոց մուտք գործելը և դրանից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը