![](/banners/BeFunky-design.jpg)
«Ես «Ոսկե գնդակը» նվաճելու շանսեր չունեմ». Էդեն Ազար
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/azar_640x420.jpg)
Բելգիացին կարողանում է համեստ լինել:
Ազարը մեկնաբանել է մոլորակի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար 30 թեկնածուների շարքում իր ընդգրկվածությունը:
«Ես «Ոսկե գնդակը» նվաճելու շանսեր չունեմ: Կարծում եմ՝ ցուցակից շատերը ինձանից ավելի լավն են, բայց ես երջանիկ եմ, որ գտնվում եմ 30 լավագույնների թվում:
Ես գիտեմ, որ գտնվում եմ այդ ցուցակում, որովհետև «Չելսիում» խաղում եմ գերազանց թիմակիցների հետ: Չգիտեմ՝ կարող եմ արդյոք հաղթել «Ոսկե գնդակը» ապագայում, բայց հիմա դա իմ նպատակը չի հանդիսանում: Իմ նպատակն է խաղալ և հաճույք ստանալ դաշտում»,- Ազարին է մեջբերում Goal-ը:
2017-18թթ. մրցաշրջանում Ազարը «Չելսիի» կազմում անցկացրել է 7 հանդիպում և կատարել է 3 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը