Բաժիններ՝

««Նապոլին» ունի Եվրոպայում լավագույն բիլդ-ափը». Պեպ Գվարդիոլա

«Քաղաքայինների» մարզիչը գնահատել է նեապոլիտանացիների խաղային կառուցվածքը:

Չեմպիոնների լիգայում կայանալիք խաղի նախօրեին Գվարդիոլան կիսվել է մրցակցի մասին կարծիքով:

«Վերջին 10 օրերին ես հնարավորություն եմ ունեցել դիտելու «Նապոլիի» բազմաթիվ խաղեր: Ես տպավորված եմ: Ոչ մի թիմ Եվրոպայում չունի ավելի լավ բիլդ-ափ՝ խաղի լավագույն կառուցվածք: Նկատի ունեմ Պեպե Ռեյնայից մինչև հարձակվողները գնդակը հասցնելու գործընթացը:

Ես անհամբերությամբ սպասում եմ այդ ստուգմանը: Հուսով եմ՝ մենք պահպանել ենք այն մարզավիճակը, որն ունեինք մինչև հավաքականների խաղերը»,- ասել է Գվարդիոլան:

«Մանչեսթեր Սիթին» կընդունի «Նապոլիին» հոկտեմբերի 17-ին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս